«Մեր գաղափարները աշխարհի ամենաառաջադեմ գաղափարներն են, մարդկությունը դրանից լավ դեռ ոչինչ չի կարողացել ստեղծել»,- այսօր՝ Մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կոմունիստներից մեկը և հավելեց, որ իրենք աշխատանքներ են կատարում իրենց շարքերը երիտասարդներով համալրելու ուղղությամբ:
Իսկ թե ինչու Կոմկուսը 2003-ից ի վեր չի հայտնվել խորհրդարանում, նա բացատրեց կեղծված ընտրություններով. «Իսկ 2018-ի դեկտեմբերին էյֆորիա էր, զոմբիացում, հակառուսական տրամադրություններ էին, ոչ հավասար պայմաններ, սև ու սպիտակներ էին, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ էին՝ դրա համար մենք որոշեցինք չմասնակցել»:
Ինչ վերաբերում է վերջին մեկ տարվա փոփոխություններին, նա ասաց. «Ես չէի ասի՝ հեղափոխություն, այլ կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխության ժամանակ համակարգ է փոխվում, իսկ հիմա համակարգը նույնն է, դեմքերն են փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ նոր իշխանությունները հաջողեին, բայց վարչապետի կողքին կան «սորոսական» ներկայացուցիչներ, որոնք խանգարում են հայ-ռուսական հարաբերություններին»:
Վերջում նա հույս հայտնեց, որ վարչապետը ողջամտություն կցուցաբերի և կիրականացնի ժողովրդի հույսերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































