ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչյուսին (Elvinas Jankevičius)։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկապես արդարադատության, օրենքի և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ Լիտվան վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել արդարադատության ոլորտում և կարող է իր լավագույն փորձը կիսել Հայաստանի հետ։
Զրուցակիցները քննարկեցին նաև երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հաստատման և իրավապայմանագրային հիմք ստեղծելու, ինչպես նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպելու հնարավորությունն ու ժամանակացույցը։