Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշելին, ներկայացրել է Netflix-ի հետ համագործակցությամբ նախագծերի ցուցակը։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Պորտալի տվյալներով՝ ցուցակում ներառվել է Մայքլ Լուիսի 《Հինգերորդ ռիսկ》գրքի էկրանավորումը, կենսագրական ֆիլմ՝ գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին և Crip Camp ֆիլմը, որը կպատմի հաշմանդամների իրավունքների համար շարժման մասին։
Նշվում է նաև, որ ցուցակում առկա է 《Բլում》սերիալը՝ Նյու Յորքից մոդելի մասին, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։










































