ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ առևտրային բանակցություններում մեղմացրել է դիրքորոշումը՝ հանուն գործարքի կնքման, հաղորդում է The Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն Չինաստանի հետ բանակցություններից բացառել է «կիբերլրտեսությունը» դադարեցնելու պահանջը։
Նշվում է, որ Թրամփը կարգադրել է հեռացնել այդ կետը՝ հակասություններին վերջ տալու համար։












































