Aravot.am-ի փոխանցմամբ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի երեք միջնորդություններից երկուսը:
Մասնավորապես՝ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ինքնասպանության հարցը ճշտելու համար փաստաբանը միջնորդել է, որ Տիգրան Առաքելյանը և Երվանդ Եղյանը գան դատարան:
Պաշտպանն ասել է, որ Տիգրան Առաքելյանը լրատվական կայքերից մեկին պատմել է իր խցակցի ինքնասպանության, Էրեբունու դատախազության և ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների մասին:
Այսօր սկսված Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով հանգուցյալ Արտաշես Գալուստյանը տվել էր մի ցուցմունք, համաձայն որի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ամբաստանյալները նախնական համաձայնությամբ Արշակունյաց պողոտայի «ՍԵՄ» ռեստորանի կողքին, գազալցակայանի մոտ կայանված Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հափշտակել են 56 մլն 400.000 դրամը, ինչպես նաև ՍՊ ընկերությանը պատկանող փաստաթղթերը, որոնք հետագայում ոչնչացրել են: Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան (հանրային գրասենյակից) Ռաֆիկ Սաֆարյանը տարակուսանք հայտնեց, որ իր պաշտպանյալի հետ Արտաշես Գալուստյանի միջև առերեսում չի կատարվել:
Մանրամասները՝ aravot.am-ում









































