Ուկրաինայի դրությունը 21-րդ դարում Եվրոպայի ամենալուրջ ճգնաժամն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը`վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի Կիևում արած հայտարարությունը:
«Մեծ Բրիտանիան շատ անհանգստացած է Ռուսաստանի կողմից Արևելյան Ուկրաինայում ցանկացած հետագա գործողության հնարավորությունից»,- նշել է նախարարը:
Հեյգի խոսքերով`Կիևում բանակցությունները կտևեն մինչև երկուշաբթի: Նա հստակեցրել է, որ դրանք լայն օրակարգ կունենան:









































