Այսօր առավոտյան մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը:
Իր 80-ամյա հոբելյանի առթիվ Ստամբոլցյանը երգեհոնային երաժշտության համերգային շրջագայություն էր սկսել՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում, Երևանում և Հայաստանի մարզերում։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջում համերգից հետո Վահագն Ստամբոլցյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ստամբոլցյանը սրտի կաթված էր ստացել, և բժշկական կենտրոնում նշել էին, որ նրա վիճակը կայուն ծանր է. սիրտն աշխատում էր 15%-ով։
Ցավակցում ենք Վահագն Ստամբոլցյանի հարազատներին բոլորիս համար ցավալի կորստի կապակցությամբ։









































