Հադսոն անունով բևեռային արջը ապրում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Բրուքֆիդ քաղաքի կենդանաբանական այգում։
Անհրաժեշտ է եղել հետազոտել Հադսոնի գլխուղեղը․ բարեբախտաբար Բրուքֆիլդի կենդանաբանական այգում համակարգչային տոմոգրաֆիայի բավականին մեծ սարքավորում կա։ Արջին, սակայն, իհարկե հնարավոր չէ խնդրել, որ ինքնակամ գնա՝ հետազոտվելու։ Ոչ էլ, բնականաբար, հնարավոր է 450 կգ կշռող կենդանուն քնեցնել և տեղափոխել բժշկի աշխատասենյակ։
Սակայն, այնուամենայնիվ, արջին հնարավոր է եղել տեղափոխել հատուկ այդ նպատակով վերասարքավորված բուլդոզերի միջոցով։ Հադսոնի սերմնահեղուկի նմուշ են վերցրել․ ապագայում, հնարավոր է, նա հայր դառնա՝ նպաստելով աշխարհում այդ կենդանիների բազմացմանը։ Այժմ վայրի բնության մեջ բևեռային արջերի քանակը հասնում է 30 հազարի։







































