Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պատմել է և ցույց տվել, թե ինչպես է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատել միևնույն նկարահանման հրապարակում։ Համապատասխան տեսագրությունը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Այժմ ես իսկապես կարող եմ ասել, որ նախագահի ծնկներին եմ նստել»,-մակագրել է նա սոցցանցում համատեղ ելույթի տեսագրությունը։
Նա հավելել է, որ «Աստծո ճանապարհներն անքննելի են»։