ԵԱՀԿ-ն արտահերթ նիստին հավանություն է տվել ԱՄՆ-ի առաջարկին՝ Ուկրաինա դիտորդներ ուղարկելու հարցով՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք կոչ ենք անում՝ ԵԱՀԿ դիտորդներին անհապաղ ուղարկել Ուկրաինա: Որոշումը պետք է կայացվի անհապաղ»,- հայտարարել է ԱՄՆ դեսպան Դենիել Բերը:
Նրա խոսքով՝ պետք է սահմանվի վերահսկողություն՝ հակամարտությունները կանխելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:










































