Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Էրեբունիի ավիաբազան կհամալրվի նոր կործանիչներով․ Սու-30-ները հեշտությամբ կլուծեն ադրբեջանական օդուժի հարցերը

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը մեր երկրում։ Մասնավորապես,  ըստ այս շաբաթ հրապարակված ոչ պաշտոնական տեղեկության, վերազինվելու են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաօդային ուժերը, բայց այս համալրման ռազմաքաղաքական նպատակներն առայժմ այնքան էլ հստակ չեն։ Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ռազմական գերատեսչությունում իր անանուն աղբյուրին, տեղեկություն է հրապարակել այն մասին, որ «Էրեբունի» օդանավակայանում (գտնվում է Երևանի հարևանությամբ) տեղակայված 3624-րդ ռուսական ավիաբազայի օդաչուները ներկայումս առկա՝ բավական հնացած 18 միավոր ՄիԳ-29 կործանիչների փոխարեն հաջորդ երկու տարիներին կստանան նույն քանակությամբ և ավելի ժամանակակից Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

«Ավիաբազայի՝ Սու-30ՍՄ-ով վերազինումը ծրագրված է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կմատակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.: Բոլոր 18 ՄիԳ-29-ները, որոնցով ներկայումս թռիչքներ են իրականացնում ավիաբազայի օդաչուները, նախատեսված է փոխարինել Սու-30ՍՄ-ով»,- ասել է աղբյուրը՝ ավելացնելով, որ ինքնաթիռների պարկի թարմացումը երկու փուլով կիրականացվի, որպեսզի օդաչուները կարողանան նոր կործանիչներով թռչելու հմտություններին ծանոթանալ:

Լուրը, իհարկե, դեռևս պաշտոնապես չի հաստատվել, բայց եթե հավատանք ՏԱՍՍ-ին, որը, այնուամենայնիվ, պետական լրատվական ծառայության կարգավիճակ ունի ու, հետևաբար, նման լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը դժվար է պատահական համարել, ապա ռուսական ավիաբազայի պարկի թարմացումը ուշագրավ է նաև այն առումով, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ իր հերթին ծրագրում է էապես ուժեղացնել մեր բանակի ռազմաօդային ուժերը և արդեն իսկ պայմանագիր է ստորագրել ՌԴ-ի հետ նույն մոդելի՝ Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու մասին։ Պայմանագրի նախնական փուլում Հայաստանին կմատակարարվի 4 միավոր կործանիչ, բայց ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դ․ Տոնոյանը՝ Հայաստանը մտադիր է ընդհանուր առմամբ ձեռք բերել Սու-30ՍՄ ինքնաթիռների մեկ էսկադրիլյա, այսինքն՝ 12 միավոր կործանիչ, ինչը ռազմական փորձագետների կարծիքով՝ հնարավորություն կտա վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը մարտական ավիացիայի ոլորտում և ապահովել որակական հավասարակշռություն։ Բայց արդյո՞ք Էրեբունիի ռուսական և հայկական ավիապարկերը նույն մոդելի կործանիչներով համալրելը մեկ ընդհանուր պաշտպանական քաղաքականության շրջանակներո՞ւմ է իրականացվում, թե՞ սրանք տարբեր քաղաքականություններ են։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։

– Պարոն Ներսիսյան, ինչո՞ւ են թարմացվում ռուսական ավիաբազայի կործանիչները։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, և ի՞նչ գործոններ են ազդել այս որոշման վրա։ Սա կապված է մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի անվտանգության ու կայունության խնդիրների, Թուրքիայի գործոնի կամ գուցե Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ռազմաքաղաքական գործունեությա՞ն հետ։

– Այս որոշման վրա բազմաթիվ գործոններ են ազդել։ Պատճառներից մեկը ՄիԳ-29 ինքնաթիռների պարկի ֆիզիկական հնացումն է։ Այս մոդելի կործանիչների թիվը տարեցտարի կրճատվում է ռուսական բանակում։ Վաղ թե ուշ ստիպված էին լինելու փոխարինել այս ինքնաթիռները, առավել ևս, որ նման վերազինում այսօր տեղի է ունենում նաև Ռուսաստանի այլ ավիաբազաներում։ Ըստ էության, Սու-30-ից և Սու-35-ից բացի՝ այսօր այլ տեսակի կործանիչներ չեն արտադրվում Ռուսաստանում, այդ պատճառով էլ ընտրությունը շատ ակնհայտ է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հայաստանը ինքն էլ գնել է Սու-30 կործանիչների առաջին խմբաքանակը, և այս մատակարարումները շատ տրամաբանորեն փոխլրացնում են միմյանց։

– Ուզում եք ասել, որ սա ինչ-որ համալիր, ընդհանուր, համակարգված քաղաքականությո՞ւն է։

– Կարծում եմ, որ հայկական կողմն էլ կարող էր այդ միտքը առաջարկել Ռուսաստանին՝ որ եկեք՝ մենք էլ գնեք կործանիչների այս տեսակից, դուք էլ ավիաբազայի ՄիԳ-29-ները փոխարինեք Սու-30-ներով։ Այս իմաստով սա ձեռնտու է երկու կողմերին էլ, քանի որ միևնույն մեքենաներին անհրաժեշտ են միևնույն պահեստամասերը, միևնույն սպասարկումն ու ենթակառուցվածքը։ Այսինքն՝ թեկուզ ֆինանսական տեսանկյունից սա շատ ձեռնտու է թե՛ Հայաստանին և թե՛ Ռուսաստանին։ Եվ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուսական ներկայության ամրապնդումը և թե՛ ռուսական ավիապարկի, թե՛ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի սպառազինության թարմացումը թույլ է տալիս Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, և դա գործոն է դառնում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ ինչ-որ առումով Վրաստանի ու Իրանի համար։

– Հաշվի առնելով այն, որ ՀՀ ԶՈՒ-ն էլ մտադիր է մեկ էսկադրիլյա (12 միավոր) կործանիչ ձեռք բերել, ռուսական ավիապարկի վերազինումը տեսականորեն կամ գործնականում կազդի՞ Հայաստանի անվտանգության ամրապնդման վրա, թե՞ չարժե հույս դնել ռուսական օդուժի վրա։

– Հայաստանը պատրաստվում է 10-12 միավոր կործանիչ ձեռք բերել, Ռուսաստանն էլ, ըստ հրապարակված տեղեկության, ևս 18-ը կտեղակայի Էրեբունիի ավիաբազայում։ Հետևաբար, 12 մեքենաներն ամեն դեպքում կլինեն հայկական ռազմաօդային ուժերի վերահսկողության տակ և կարող են ազատորեն օգտագործվել ցանկացած հակամարտության դեպքում։ Բայց այստեղ առաջանում է մեկ այլ առավելություն՝ այս ինքնաթիռները բազավորվելու են միևնույն օդանավակայանում, և հակառակորդի համար բավական դժվար կլինի իրարից տարբերակել միևնույն մոդելի ինքնաթիռները, և այս ավիաբազային հարված հասցնելը կամ թեկուզ ինքնաթիռներից մեկը խոցելը շատ ռիսկային կլինի Ադրբեջանի համար, քանի որ մինչև վերջ պարզ չի լինի՝ ո՞ւմ դեմ է նա տվյալ պահին գործում։
– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ թե՛ ռուսական և թե՛ հայկական ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող նոր կործանիչները որակական հակակշիռ կստեղծեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նկատմամբ։

– 30 միավոր Սու-30 կործանիչներն այն ուժն են, որը կարող է մեծ հեշտությամբ լուծել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարցերը, քանի որ նրանք ներկայացված են հնացած ՄիԳ-29-ների ընդամենը մեկ էսկադրիլյայով և 42 միավոր Սու-25 գրոհիչներով, որոնք ընդհանրապես պիտանի չեն օդային մարտեր վարելու համար։ Ուստի Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չեն կարող դիմակայել նույնիսկ Սու-30-ների մեկ էսկադրիլյային, համենայնդեպս այսօրվա դրությամբ՝ հաշվի առնելով այն, թե ինչով են այսօր զինված Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։

– Հայաստանի ո՞ր հարևանն է ավելի մեծ սպառնալիք ներկայացնում ռազմաօդային ուժերի ոլորտում՝ Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան։

– Թուրքիան, իհարկե, ծանրքաշային է. Թուրքիայի հաշվեկշռում կա 200 միավոր F-16 կործանիչ։ Դրանք, իհարկե, ամենաթարմ մոդիֆիկացիայի F-16-ներ չեն, բայց միևնույն է, սա բավական լուրջ թվաքանակ է։ Բայց նույնիսկ այս դեպքում 30 միավոր կործանիչները կարող են որոշ ժամանակ դիմադրել թուրքական կործանիչների նման խմբավորմանը։ Ընդ որում, պետք է հաշվի առնել այն, որ մեծ պատերազմի սցենարներում Ռուսաստանը կարող է ներգրավել հարավային ռազմական օկրուգի մյուս ավիաբազաները, որտեղից ևս կարող են ինքնաթիռներ թռչել և օգտագործվել Թուրքիայի դեմ։ Այսինքն՝ պետք չի մտածել, թե տարածաշրջանային ինչ-որ կոնֆլիկտի դեպքում միայն Էրեբունիի ավիաբազան է կռվելու թուրքական բանակի դեմ։

– Երեկ, երբ զրուցում էի մեկ այլ ռազմական փորձագետի հետ Ադրբեջանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, հարցրեցի, թե ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի թվացյալ անտարբերությունը մեր տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվության հանդեպ, և նա պատասխանեց, որ Սու-30-ների մասին այս լուրը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։

– Պետք է հաշվի առնել այն փաստը, որ թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բավական պրոբլեմատիկ անդամ է՝ իր օրակարգով, և եթե համեմատենք Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մակարդակները՝ դեռ հարց է, թե ո՞ւմ հետ Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի։ Մենք տեսնում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել, քանի որ Թուրքիան ուզում է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնել Ռուսաստանից։ Միացյալ Նահանգները սպառնում է, որ պատժամիջոցներ կկիրառի և կչեղարկի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Այսինքն՝ քաղաքական նման փոխդասավորության պայմաններում Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ հրապարակայնորեն դատապարտել Թուրքիային այդ ակտիվության համար։

– Իսկ գուցե ոչ հրապարակայի՞ն արտահայտի իր դժգոհությունը։

– Եթե ոչ հրապարակային, ապա 18 միավոր Սու-30 կործանիչների տեղակայումը Հայաստանում կարող է ընկալվել որպես ուղերձ նաև այդ իմաստով։ Ռուսաստանը լրջորեն ամրապնդում է իր ներկայությունը, և պետք չի մոռանալ, որ, մեծ հաշվով, Հայաստանում տեղակայված ռուսական թե՛ ցամաքային և թե՛ ռազմաօդային ուժերի հիմնական առաջադրանքը Թուրքիային զսպելն է, ոչ թե Ադրբեջանին։

– Ձեր հոդվածում գրել էիք, թե Էրեբունիի ռուսական ավիապարկի վերազինմամբ ձևավորվում է «միացյալ հայ-ռուսական ավիախումբ»։ Դա որևէ կապ ունի՞ ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին հայտնի համաձայնագրի հետ։

– Ոչ, ոչ, դա իմ անձնական գնահատականն է՝ վիրտուալ մակարդակում։ Խոսքն այն մասին է, որ երկու երկրների ռազմաօդային ուժերը միևնույն ավիաբազայում ունենալու են միևնույն մոդելի ինքնաթիռներ, և այս հողի վրա, բնականաբար, բավական խոր մակարդակի համագործակցություն կձևավորվի։ Խոսքը սրա մասին է, ոչ թե նկատի ունեմ, որ այդ համագործակցությունն ամրագրվել է ինչ-որ փաստաթղթերով կամ համաձայնագրով։ Գուցե հետագայում նման որոշում ընդունվի, բայց առայժմ խոսքը վիրտուալ ձևակերպման մասին է։ Եվ բացի այդ, առայժմ պարզ չէ՝ ՏԱՍՍ-ի հրապարակած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, որովհետև, այնուամենայնիվ, դա պաշտոնական հաղորդագրություն չէր․ տվյալ լրատվամիջոցը հղում էր անում իր աղբյուրին։ Իհարկե, ՏԱՍՍ-ը պետական ԶԼՄ է, բայց առայժմ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում