Խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 27-ին հանդիպել է երեխաներիի հետ, որոնք «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակչի ժամանակ զիջել են Ալսուի դստերը՝ Միկելա Աբրամովային: Այս մասին հաղորդում է kp.ru կայքը՝ հղում անելով էստրադային շրջանակներում աղբյուրներին:

Նրա խոսքով՝ Պուգաչովան չորս երեխաներին հրավիրել է Ռուբլյովկայի շքեղ ռեստորան, որտեղ նա վերջերս իր հոբելյանն էր նշում: Հանդիպման ժամանակ պրիմադոննան երեխաներին նվիրել է «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ»:

«Ալլա Պուգաչովայի ոսկե աստղը» մրցանակ է, որը սահմանել է ինքը՝ երգչուհին: Պարգևն իրենից ներկայացնում է աստղի տեսքով ոսկե կախազարդ և շնորհվում է ինչպես երիտասարդներին, այնպես էլ ճանաչված կատարողներին:









































