The New York Times թերթը ներողություն է խնդրել ծաղրանկարի համար, ինչը որոշ ընթերցողներ վիրավորական են համարել: Այս մասին հաղորդում է Media iTE պորտալը:
Միջազգային NYT պարբերականում նկարը հրապարակվել է հինգշաբթի, որում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատկերված է եղել շան տեսքով, որի վզակապը եղել է Դավթի աստղի տեսքով: Վզակապը բռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գլխին կիպա:
«Նկարը վիրավորական է, այն հրապարակելը սխալմունք էր»,- գրել է թերթը իր շաբաթօրյա համարում:
Ապրիլի 23-ին Թրամփը Twitter-ում գրել է, որ The New York Times-ի լրագրողները պետք է ծնկաչոք ներողություն աղերսեն՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ նախագահի շտաբի և Մոսկվայի միջև ոչ մի գործարք չի եղել:
https://twitter.com/yashar/status/1122164007316725760?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1122164007316725760&ref_url=https%3A%2F%2Fwww.mediaite.com%2Fprint%2Fny-times-issues-statement-on-anti-semitic-cartoon-that-ran-in-intl-edition-error-of-judgment-fo-publish%2F
The NYT #antisemitic cartoon numerous clear antisemitic elements:
1. Putting a yarmulke on the US President in negative way
2. Putting the face of the PM of the Jewish state on a dog
3. Using a Star of David on the collar
4. Implying the US is “blindly” led by Jews and/or Israel pic.twitter.com/kLjlLYddrB— Seth Frantzman (@sfrantzman) April 27, 2019









































