Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

Վարդան Հարությունյան. Իրական հակահեղափոխությունն այսօրվա իշխանության մեջ է

Շատ մեղմ ստատուս

Շատ է խոսվում հակահեղափոխության մասին։ Իսկ ովքե՞ր են հակահեղափոխականները։ Հանրապետականները՞, Քոչարյանե՞ք։ Երեւի։ Այս մարդկանց հակահեղափոխականությունը բնական է։ Նրանք կուզենային, որ չլիներ այս հեղափոխությունը, կցանկանային, որ այն տապալվեր։ Բայց արդյո՞ք այսօր նրանք այնքան ուժեղ են, որ կարողանան կասեցնել մեր այս ընթացքը։ Նման ուժ, կարծում եմ, նրանք չունեն։ Նրանց ոտքի տակից հողը վաղուց գնացել է։ Նրանք դեռ իրենց իշխանության տարիներին էին ժամանակավրեպ։ Այսօր՝ առավել եւս։

Բայց հաջողելու հույսը չեն կորցնում, որովհետեւ գիտեն, իրենց գործում ունեն մի լուրջ դաշնակից։ Այդ դաշնակիցն այսօրվա իշխանության մեջ է։

Իրական հակահեղափոխությունն այսօրվա իշխանության մեջ է, իշխանության միջանցքներում է, նոր իշխանավորների ուղեղներում է։ Մեր նոր չինովնիկը պետք է լիներ հեղափոխության ծնունդ ու հեղափոխության արդյունք։ Նա պետք է նոր մարդ լիներ։ Էդ որ ասում ենք նոր Հայաստան նկատի ունենք ոչ թե վերանորոգված, վառ ու նոր գույներով ներկված լոզունգային երկիր, այլ՝ առաջին հերթին նոր մտածողությամբ օժտված չինովնիկներ՝ վարչապետից մինչեւ համատիրության աշխատակից ու հարկային տեսուչ։ Սա է նոր Հայաստանը եւ սա է հեղափոխությունը։ Սրա փոխարեն՝ մի քանի ուրախացնող բացառություններով հանդերձ ունենք հեղափոխության տրամաբանության մեջ չտեղավորվող, այդ տրամաբանությունից դուրս գտնվող չինովնիկների մի կուռ բանակ, որ արգելակում, խանգարում ու ձախողում է։

Տեսեք․

Անօրինական հարստացման դեմ պայքար չկա։ Չկա նաեւ նման պայքար սկսելու աչքի զարնող ցանկություն ու խոստում։ Անցումային արդարադատությունն արդեն անցած էտապ է։ Տպավորություն է (տա Աստված՝ սխալվեմ), թե ամենաբարձր աշխատասենյակներում վճռել են՝ եղածը եղել է ու անցյալին անդրադառնալու կարիք չկա։

Մեզ ժառանգվել են վերջնականապես քայքայված, շատ դեպքերում արդեն վերականգնման ոչ ենթակա ճանապարհներ։ Տարիներով մարդիկ, հայտնի մարդիկ՝ պատգամավորներ ու նախարարներ գերհարստացել են ճանապարհաշինության, ճանապարհավերանորոգման, Հյուսիս-Հարավ մայրուղու եւ շինարարական այլ ծրագրերի վրա դրված գումարները գրպանելով։ Չենք լսել, թե գնացել ու թակել են սրանց դռները կամ՝ գնալու ու թակելու են։ Ու գլխիկոր ջարդում ենք այդ ճանապարհներին մեր մեքենաները։

ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն, Ներքին գործերի համակարգը, դատախազությունը, դատավորները, բոլոնրն էլ իրենց տեղերում են՝ գոհ ու երջանիկ։ Երեկ պետք էր բռնել՝ բռնում էին, պետք էր գործ սարքել՝ սարքում էին, այսօր պետք չի՝ չեն անում, վաղը պետք կլինի՝ կանեն։ ՊՎԾ համակարգում, նոր է պարզվում, տեղավորվել են մարդիկ ումից առաջին հերթին էր պետք հաշիվ պահանջել ու կիլոմետրերով հեռու պահել կառավարության շենքից։ Բայց հենց այսպիսիներն են դառնում ղեկավարներ։ Հարց է ծագում, ի՞նչ սկզբունքով են հանգուցային ոլորտներում չինովնիկներ ընտրել ու ընտրում։ Ինչու՞ են հենց նրանց ընտրում։

Հակահեղափոխությունը սնվում է մեր սխալ քայլերից, մեր քայլերի բացակայությունից կամ մեր կիսաքայլերից։ Իսկ մենք՝ միամիտներս, հանրապետականի գրասենյակում ենք հակահեղափոխական փնտրում։

Վարդան Հարությունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում