Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում անցակցվում են տարատեսակ միջոցառումներ:
«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Հրազդան քաղաքում՝ պարզելու, թե ինչպես են հրազդանցիները նշում Քաղաքացու օրը: Նրանցից շատերը հուզված էին: Մեզ հետ զրույցում մի կին նշեց․ «Զգում ենք մեզ իսկական ՀՀ քաղաքացի»:











































