ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը հայտարարել է 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հանրաճանաչությամբ շրջանցել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ 6 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են Harris X ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել է The Hill պարբերականի պատվերով։
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 43 տոկոսը Բայդենին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել 37 տոկոսը։
15 տոկոսը դեռ չի կողմոնորոշվել՝ ում օգտին քվերակել, իսկ 5 տոկոսը մտադիր է այլ թեկնածուի ընտրել։
Հարցումն անկացվել է ապրիլի 25-26-ին, 1000 գրանցված ընտրողի շրջանում։











































