Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս նշում է Քաղաքացու տոնը:
«Ես որպես քաղաքացի, որպես անձ աշխատել եմ այն տրամաբանությամբ, ինչն այսօր կա: Իմ խնդիրը ես դրել եմ, եթե ժողովուրդը ինձ ընտրել է, ուրեմն ես պետք է կատարեմ այն պարտականությունը, ինչը պետք է հասարակությանը, ես բիզնես ոլորտը լավ եմ պատկերացնում: Դրանով զբաղվում է իմ ընտանիքը: Այդ ճանապարհը, որ նայում եմ, տեսնում եմ, հասկանում եմ, որ պետք է մենք արարենք և ստեղծագործենք, պահպանենք մեր ազգային դիմանկարը, որ կարողանանք մեր երկիրը կառուցել: Ծառը պետք է մշակես, որ պտուղ տա»,- նշեց Բալասանյանը:
Նրա կարծիքով՝ իր խնդիրը քաղաքական պրոցեսները չեն, այլ տնտեսական, որ քաղաքը զարգացնի:
Մանրամասն՝ տեսանյութում:









































