Ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը և Ադամ Սենդլերը կրկին միավորվել են Netflix-ի քրեական կատակերգությունում՝ «Առեղծվածային սպանությունուն»-ում։ Տեսագրությունը հրապարակվել է ընկերության YouTube-ի ալիքում։
Սյուժեի համաձայն՝ ամերիկացի ամուսնական զույգը, որի հարաբերություններում դժվարին շրջան է, մեկնում է Եվրոպա ճամփորդության։ Այնտեղ ամուսիններն ականատես են լինում տարեց միլիոնատիրոջ սպանությանը։ Հանգամանքների բերումով նրանք դառնում են սպանության մեջ կասկածյալներ։ Զույգին փորձում են սպանել, նրանց նաև հետապնդում է ոստիկանությունը։
![]()
Կինոնկարում նկարահանվել են նաև Լյուք Էվանսը և Ջեմա Արթերթոնը։









































