Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Տոն՝ առանց բովանդակության, կամ՝ նոր Հայաստանի «նոյեմբերի 7»-ը

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը։ Ցանկացած նոր տոն հասարակության մոտ առաջացնում է հակասական, հաճախ՝ իրարամերժ զգացումներ, կոնկրետ դեպքում՝ առկա է նաև՝ քաղաքական, հանրային կոնսենսուսի բացակայության բաղադրիչը։

Տոները, որպես կանոն, նախ արմատավորվում են հանրային գիտակցության մեջ, դառնում են նրա մշակույթի, նույնիսկ կենցաղի մասը, ապա նոր ֆորմալացվում, պաշտոնականացվում են պետության կողմից։ Ավելորդ է ասել, որ այս պարագայում գործել է հակառակ տրամաբանությունը ու բնական է, որ մարդկանց մոտ ձևավորվել է իրական տպավորություն, որ հերթական անգամ փորձ է արվում ֆետիշացնել անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություննները։

Ժողովրդավարական երկրներում քաղաքացիական ընդգծված հատկանիշ ունի Սահմանդրության օրը։ Հենց Սահմանդրությունն է սահմանում քաղաքացու հիմնական ազատություններն ու իրավունքները և իրավամբ ամրագրում նրա սուբեկտությունը ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է Քաղաքացու առանձին օր հռչակելը։ Հայաստանի պարագայում քաղաքացիականության գաղափարը հատուկ արժևորվում է նաև Անկախության տոնի պարագայում, որովհետև 1991թ-ին անկախությունը հռչակվել կամ վերականգնվել է համաժողովրդական հանրաքվեի, ինքնորոշման ճանապարով, երբ մեր հասարակության սուբեկտությունն արտահայտվել է՝ ինքնիշխան պետություն ձևավորելու, դրա հիմքում քաղաքացու բացառիկ դերակատրությունն ամրագրելու դրսևորումով։

Ակնհայտ է, որ գործող իշխանությունը նպատակ ունի արժևորել անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ու այսօրվա տոնը, ըստ էության, հենց դրա մասին է։ Սակայն այս հարթության վրա առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, մեղմ ասած, չլսեցինք իշխանություններից։

Նախ՝ ակնհայտ է, որ նոր տոն հռչակելու հարցում պետք չէր տուրք տալ էմոցիաներին, էյֆորիային ու անհրաժեշտ էր գոնե մի քանի տարի սպասել, որպեսզի հասարակությունը ավելի սթափ, կշռադատված կարողանար գնահատել անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական, պատմական, սոցիալական, քաղաքակրթական հետևանքները։ Հեղափոխությունից նույնիսկ մեկ տարի անց դժվար է գնահատել դրա պատմականությունը, ազդեցությունը ու նույնիսկ իշխանությունները չեն կարողանում հստակ ձևակերպել այսօրվա տոնի բովանդակությունը, առաքելությունը ու բնականաբար՝ դա անել չի կարող նաև հասարակությունն՝ իր հակասական ընկալումներով։

Բացի այդ՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար թերևս նպատակահարմար էր, որպեսզի անցած տարի Հայաստանում տեղի ունեցած մասշտաբային իրադարձությունները գնահատվեին, արժևորվեին գոնե հաջորդ իշխանության կողմից, որն օրգանական կապ չէր ունենա հեղափոխական հարթակի հետ։ Այդ պարագայում՝ Քաղաքացու օրը թերևս կարող էր իր մշտական, կայուն տեղն ունենալ Հայաստանի պետական տոնացանկում։

Նիկոլ Փաշինյանի թիմի շտապողականությունը բացատրելի չէ քաղաքական բանական, ռացիոնալ փաստարկներով ու այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունն ընդամենն արժևորում է այն իրադարձությունը, որը դարձել է իր ձևավորման հիմքը։ Համաձայնենք, որ սա բնավ էլ ժողորդավարական պետության հատկանիշ չէ․ ակնհայտորեն հասարակությանը մատուցվում է մի տոն, որը քաղաքական նպատակահարամարության, սուբյեկտիվիզմի դրսևորում է։

Տոները կոնսոլիդացնող, հասարակությանը հաշտեցնող խորհուրդ ունեն, հենց դա է նրանց հիմնական առաքելությունը։ Հետհեղափոխական Հայաստանում նույնիսկ տոները չունեն այդ տրամաբանությունը ու, ըստ էության, տեղավորվում են «սևերի» ու «սպիտակների», հեղափոխականների ու հակահեղափոխականների հակադրության տրմաբանության մեջ։ Այսօրվա տոնն, ըստ էության, հեղափոխության կողմնակիցների տոնն է, իսկ ի՞նչ անեն մարդիկ, որոնք հիասթափվել են հեղափոխությունից կամ անգամ իսկ՝ չեն եղել դրա մասնակիցները։ Հերթական անգամ պետական մակարդակով խրախուսվում է հասարակության բաժանումը, բարիկադավորումը ու նաև թյուր տպավորություն է ստեղծվում, որ մեր Հանրապետության պատմության մեկնարկը տրվել է անցյալ տարվա թավշյա հեղափոխությամբ։

Այսպես կոչված՝ գաղափարանացված տոները ավտորիտար մշակույթի դրսևորում են ու այս իմաստով Հայաստանում շարունակվում է ռեստավրացվել սովետական ավտորիտար մշակույթը՝ նույնիսկ հեղափոխությունից հետո։ Այսօր, ըստ էության, Հայաստանը նշում է նոր իշխանության կամ թավշյա հեղափոխության «Նոյեմբերի 7»-ը ու դրանով էլ կորում է տոնի քաղաքացիականությունը, մանավանդ, որ դրա կազմակերպման գործում տեսանելի է բացառապես պետության մասնակցությունը՝ ֆինանսական, կազմակերպչական հարթություններում։ Մինչդեռ՝ շեշտը պետք է դրվեր քաղաքացիական նախաձեռնությունների վրա, եթե, իհարկե, հասարակությունն այսօրվա տոնի անհրաժեշտությունն ունի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում