ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից դուրս գալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփը հայտարարել է, որ սենատից խնդրել է դադարեցնել պայմանագրի վավերականությունը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է վերցնում իր ստորագրությունը և պայմանագիրը «մոլորեցնող» է անվանել:
Թրամփը նշել է, որ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգթոնի պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշում կայացրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին:









































