Monday, 29 06 2026
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

Ապրիլի 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։

Մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։
Համատեղ աշխատանքներ կիրականացվեն մի քանի ուղղություններով, մասնավորապես.

«ԱյբԼաբ» ծրագրի տարածում ու ներդրում ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, ծրագրի շրջանակում դպրոցների ուսուցիչների գործնական հմտությունների զարգացում,
ուսուցիչների վերապատրաստում,
«Այբ»-ի գործընկեր դպրոցների ցանցում Տավուշի մարզի դպրոցների ներգրավում,
նախագծային ուսումնառություն,
ինքնազարգացմանն ուղղված առցանց ուսման խրախուսում՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հիման վրա,
կրթական տուրիզմի ոլորտում ջանքերի համադրում:

Մարզում «Այբլաբերի» հիմնադրման համար բազա կհանդիսանա ոչ թե մայրաքաղաքում, այլ հենց մարզում հաջողությամբ փորձարկված՝ Դիլիջանում գործող այբական դպրոցի լաբորատորիայի մոդելը։ Մինչ փաստաթղթի ստորագրումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբեկյանը, Դիլիջանի դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը և այլ հյուրեր շրջել են Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ ծանոթանալով մարզում արդեն վեց տարի գործող, հանրակրթական ամենախիստ չափանիշներին համապատասխանող և համայնքային կարևոր նշանակության դպրոցի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ ԿԲ նախաձեռնությամբ գործող Ֆաբլաբի աշխատանքներին։

Հայկ Չոբանյանը, կարևորելով մարզում կրթությանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, նշել է. «Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում