Չինաստանը ԱՄՆ-ի համար առավել մեծ սպառնալիքն է լրտեսության ոլորտում և զգալի ջանքեր է գործադրում ինտելեկտուալ սեփականությունը գողանալու համար: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ՝ տեղեկացնում է TASS-ը։
«Ոչ մի երկիր ավելի մեծ սպառնալիք չի ներկայացնում լրտեսության ոլորտում, քան Չինաստանը: Չինաստանն առաջին անգամ սոցիալական մոտեցում կիրառեց մեծ թվով ընկերություններից, համալսարաններից ու կազմակերպություններից բոլոր հնարավոր միջոցներով ինովացիոն տեխնոլոգիաները գողանալու համար»,-հայտարարել է նա:
«Դա դուրս է գալիս ազատ տնտեսական մրցակցային պայքարի շրջանակներից: Դա անօրինական է և սպառնում է մեր տնտեսական, ազգային անվտանգությանը: Նրանք ձգտում են տնտեսական զարգացման հասնել մեր հաշվին, և ԱՄՆ-ը բնավ էլ նրանց միակ թիրախը չէ»,- ասել է Ռեյը։




































