Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Իրավական համակարգի հետ կապված մտահոգություններ ունեմ. Գևորգ Կոստանյանը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջերս հայտարարել է՝ քանի որ այժմ նա պետական պաշտոնյա չէ, որոշել է զբաղվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով։ Ինչի՞ մասին է խոսքը «Առաջին լրատվական»-ի հարցին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց․ «Նախ, խնդիրն այն է, որ ես լինելով պետական պաշտոնյա, իրավասու չէի նման գործունեություն իրականացնել։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե այս հայցի մեջ որևէ կերպ պետությունը ներգրավված լինի, ապա, անկախ նրանից՝ հայցը հիմնավոր է, թե ոչ, միանգամից կմերժվի։ Այսինքն՝ պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում ուղղակի անհնար էր և անթույլատրելի, որ ոչ միայն ես, այլև որևէ մեկը զբաղվեր այս հարցով»։

Գևորգ Կոստանյանը նաև հավելեց․ «Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, այո, նման մտադրություն ունեմ։ Ես հայտարարել եմ, որ մենք ունենալով բավարար իրավական հենք և հիմք, որպեսզի Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքները պաշտպանենք, դրա համար նախաձեռնել ենք այս գործընթացը։ Ընդ որում՝ սա ոչ միայն իրավական կոնտեքստ ունի իր մեջ, այլ նաև բարոյական, որովհետև 104 տարի արդեն անցել է, բայց գոնե Ցեղասպանության հետևանքով ֆիզիկապես ոչնչացված մարդկանց իրավունքները, այնուամենայնիվ, ինչքան էլ ժամանակ անցնի, ենթակա են վերականգնման»։

Դուք միայնա՞կ եք պատրաստվում զբաղվել այս հարցով, թե՞ կա թիմ, որն օգնելու է Ձեզ այս հարցում «Առաջին լրատվական»-ի հարցին նախկին գլխավոր դատախազը պատասխանեց, որ միայնակ հնարավոր չէ սրանով զբաղվել, որովհետև սա բավականին ծավալուն աշխատանք է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում