Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Սերժ Սարգսյանից երկու օր անց. անհամաչափ մերժում

Թավշյա հեղափոխության գործընթացի տարեդարձի առնչությամբ արվող դիտարկումներն ու գնահատականները առավելապես տեղավորվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա համատեքստում, այն դեպքում, երբ իրավիճակը պակաս ուշագրավ շրջադարձեր չունեցավ նաև դրան նախորդող ժամանակահատվածում: Ի վերջո, ապրիլի 25-ին հանրությունը գործնականում դարձավ իշխող համակարգի, այսպես ասած, յուրօրինակ լատենտ հակագրոհի ականատես, որի կենտրոնում հայտնվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Մյուս կողմից, հատկապես ուշագրավ էր այն, որ հենց ապրիլի 25-ին հանրությանը միանալու կոչեր արեցին իշխող համակարգի, այսպես ասած, արտաիշխանական մասնիկները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչը թերևս պայմանավորված էր նրանով, որ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը համակարգն այդուհանդերձ ուներ որոշակիորեն ընդհանուր ստրատեգիա և աչքի չէր ընկնում այսպես ասած՝ բաց ապակենտրոն և արդեն իրարամերժ գործողություններով, իսկ ահա Սարգսյանի հրաժարականից հետո երկու օր անց դրանք սկսվեցին, որովհետև համակարգը չեկավ այսպես ասած՝ միասնական ռազմավարության շուրջ կոնսենսուսի:

Այլ կերպ ասած, Սարգսյանի հրաժարականի հարցում կոնսենսուս կար, և համակարգը լուռ հետևում էր, թե ինչպես է հանրությունը հեռացնում Սերժ Սարգսյանին: Ապրիլի 25-ից արդեն, երբ մնացին առանց նրա, սկսվեց իրարամերժումը: Այդ առումով խիստ հատկանշական էր այս օրերին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընկել էր իր հետևից՝ վարչապետության շրջանում, անվերջ ստուգում էր իր բիզնեսները: Անշուշտ, այս հանգամանքները ամենևին չեն տալիս եզրակացնելու հիմք, որ, եթե նախկին համակարգը կարողանար Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցից բացի, նաև հետագա գործողությունների և դիրքավորման հարցում գալ միասնական որոշման, ապա կկարողանար հակազդել հանրային, ժողովրդական հզոր շարժմանը: Իհարկե լինելու էր անկարող, սակայն ակնհայտ է, որ ապրիլի 24-ի դադարը օգտագործվել էր ներսում իրավիճակը քննարկելու համար, սակայն ապարդյուն: Եվ ներկայումս այդ անցուդարձին հետահայաց ուշադրությունը կարևոր է ապագայի զարգացումները հանրային շահի տեսանկյունից կառավարելու համար, որովհետև, վերջին հաշվով, առկա իրավիճակում՝ հեղափոխությունից մեկ տարի անց կա որոշակի դիսոնանս մի առաջին հայացքից պարզ թվացող հարցում:

Անկասկած է, որ համաժողովրդական, նույնիսկ համահայկական շարժումը մերժել է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ այն ամբողջ համակարգը, որ հաստատվել ու ձևավորվել էր Հայաստանում առնվազն քառորդ դար: Բայց ակնառու է, որ մերժման դրսևորման հարցում կա անհամաչափություն: Նախկին համակարգի մերժումը համաչափ չէ, և այդ տեսանկյունից, իհարկե, մենք ընթացիկ խնդիր, որպես այդպիսին, չունենք, սակայն խորքային զարգացման տեսանկյունից դա խնդիր է քաղաքական արդիականացման հրամայականի համար: Ներկայիս իրողություններում որոշակի դերակատարում ունեն, պահպանել են ուժեր, որոնք գործնականում նախկին համակարգի մարմնացում են: Ընդ որում, խնդիրը դերակատարումը չէ, այլ տրամաբանությունը, որով այդ ուժերը շարունակում են նոր իրավիճակում մարմնավորել և սպասարկել հին տրամաբանությունը: Դա, անշուշտ, չունի հեռանկար, սակայն ունի հեռանկարի դինամիկան գցելու ներուժ: Ըստ այդմ, կա մերժման անհամաչափությունը լուծելու խնդիր, որն արդեն այս՝ հետհեղափոխական փուլում պետք է լուծվի համակարգային օրենսդրական փոփոխություններով, որոնք պետք է տարանջատեն բիզնեսն ու քաղաքականությունը՝ Հայաստանի հավերժական խնդիրներից մեկը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում