Հայաստանի կանայք բիզնեսի ոլորտում մեծ ներուժ ունեն՝ իրենց տաղանդի և վճռականության շնորհիվ, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին
«Նրանք կարողանում են ներդրում ունենալ բիզնեսում, համայնքային աշխատանքների կազմակերպման հարցում, կարողանում են օգնել իրենց ընտանքիներին։ Կանանց մասնակցությունը բիզնեսում կարող է ապահովվել տնտեսության առաջընթացը։ Եթե կինը չի կարողանում իր բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչել, տնտեսությունը կարող է դրանից մեծապես տուժել», – ասաց դիվանագետը։









































