Friday, 07 06 2024
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ

Ում և ինչով է մտահոգել ԱԱԾ-ն իշխանության համակարգում

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Արմավիր քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ իրականացրած օպերատիվ գործողություններին և դրա ընթացքում հայտնաբերած չարաշահումների և խախտումների մասին տարածած հաղորդագրությանը, ի թիվս մի քանի մեկնաբանության, արել է ուշագրավ մի դիտողություն կամ դատողություն՝ արդյո՞ք ԱԱԾ-ն ունեցել է օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն: Ունեցե՞լ է, թե՞ ոչ, դա իհարկե կպարզվի, սակայն ինքնին նախարարի բարձրաձայնումն այդ առիթով, որի ենթակայության ներքո է փաստացի գտնվում կառույցը, արդեն իսկ ուշագրավ է: Դա այլ բան չէ, քան որոշակիորեն քողարկված դժգոհություն ԱԱԾ-ից, այսպես ասած՝ «ինքնագործունեության» բավականին նկատելի ակնարկով: Այս հանգամանքն էլ իր հերթին ուշադրություն է գրավում ԱԱԾ հարուցած մեկ այլ գործի առիթով, որը ևս վերաբերում է պետական գերատեսչության, այս դեպքում Պետական վերահսկողական ծառայությանը, դրա պետին ներկայացված հայտնի մեղադրանքով:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն ու նրա մերձավորները պնդում են, որ հարուցված գործը շինծու է, իսկ ԱԱԾ-ն հետապնդում է «այլ» նպատակներ: Այդ կապակցությամբ եղան նաև ավելի լայն գնահատականներ հանրային տարբեր խմբերից, ինչից հետո բավականին կտրուկ և զգուշացնող արձագանք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն գնահատելով արձագանքներն ու համարելով, որ դրանք իրենց մեջ պարունակում են որոշակի ռիսկեր: Փաշինյանը հայտարարեց, որ պետք է թողնել, որպեսզի քննությունն իրականանա, և եթե ոմանք փորձեն խանգարել դրան, ինքն իր իրավասության տակ եղած միջոցներով ապահովելու է քննության բնականոն ընթացքը: Ահա այս ֆոնին արդարադատության նախարարի քողարկված, սակայն շոշափելի տրտունջը հարց է առաջացնում, թե արդյո՞ք պետական կառավարման կամ իշխանական համակարգում ձևավորվում է ԱԱԾ հանդեպ որոշակի, այսպես ասած, դժգոհություն: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Այդ դժգոհությունը բխում է նրանից, որ ԱԱԾ-ն գործում է որոշակի շահերի շրջանակո՞ւմ, թե՞ պետական կառավարման համակարգում կան օղակներ, որոնք են գործում այլ շահերի շրջանակում, իսկ ԱԱԾ-ն տվյալ դեպքում իր գործողություններով ոչ միայն թույլ չի տալիս, այլ սպառնում է բացահայտել իշխող համակարգ, կառավարման համակարգ ներթափանցած այլ շահերը, որ կարող են սպասարկվել տարբեր օղակներում և գերատեսչություններում:

Այս հանգամանքն իր հերթին հետաքրքրական է այն հայտարարությունների ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանն արել է՝ կապված պետական կառավարման համակարգի կադրային բազայի 90 տոկոսի հետ, որ այդքանը ներկայացնում են նախկին իշխանությունից մնացած կադրեր, ինչը պարունակում է սաբոտաժի կամ այլ դիտավորությունների ռիսկեր: Ասել, թե այդ խնդիրը չկա, և հարցը չափազանցված է, անշուշտ անկարելի է: Իհարկե կարելի է հարցնել, թե ինչո՞ւ է մնում այդ 90 տոկոսը: Այստեղ, սակայն, այդ հարցի պատասխանները այլ հարթության մեջ են: Մասնավորապես, նախ դա նշանակում է, որ պետք է կատարվի կադրային ջարդ: Որքանո՞վ է դա լինելու նպատակահարմար, և ինչ արձագանքներ են ձևավորվելու այդ դեպքում: Միաժամանակ, ինչ կարող է սպառնալ դա կառավարման նվազագույն անհրաժեշտ կայունության խնդրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է և այստեղ կառավարման անկումները կարող են բերել որոշակի արտաքին քաղաքական հետևանքների:

Միևնույն ժամանակ, այդօրինակ մասշտաբային և կարճ ժամանակի կադրային փոփոխությունները պահանջում են ֆինանսական զգալի ռեսուրսներ, նոր և շատ, թե քիչ որակյալ կադրեր արագ ներգրավելու համար: Ընդ որում, այդ դեպքում էլ չափազանց բարդ է ապահովել այդ կադրերի ընտրությունն այնպես, որ բացառվեն նախկին համակարգի «դիտավորության մտադրությամբ» ներթափանցումները: Առավել ևս, որ, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը չունի խոշոր ֆինանսական դոնոր աղբյուրներ: Հետևաբար, այստեղ առավելագույն էֆեկտիվ միջոցը մնում է կադրային ջարդից զերծ մնալն ու գործունեության քաղաքական կառավարման էֆեկտիվությունն ապահովելը, և մյուս կողմից էլ զուգահեռ իրավական մեխանիզմներով ու գործիքակազմով վերահսկողություն իրականացնելը: Այստեղ առաջանում է «քաղաքական» և «իրավական» մեխանիզմների որոշակի շահերի բախում, այդօրինակ դրսևորումներով: Հարցն այն է, թե հատկապես ինչի՞ հետևանքով՝ քաղաքական մեխանիզմում գտնվող պատասխանատուների անարդյունավետությա՞ն, իսկ հաճախ էլ թերացմա՞ն, թե՞ իրավական մեխանիզմի գերիշխության:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում