Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը, որը նվիրված է Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում երեկ տեղի ունեցած հանդիպումներին:
Հիշեցնենք, որ չեմպիոնական մրցավազքում սայթաքեց «Արսենալ»-ը, որը նվազագույն հաշվով պարտվեց «Սթոք Սիթի»-ին: Իրենց հերթին, մրցակցի անհաջողությունից օգտվեցին «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը, որոնք վստահ հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար «Ֆուլհեմ»-ի ու «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ (3:1, 3:0):






































