Անմիզապահությամբ տառապող մարդկանց համար ստեղծված ներքնազգեստը որպես Victoria’s Secret-ի հավաքածու է գովազդվել, հաղորդում է The Mirror-ը:
Շվեդական TENA ընկերությունը, որը զբաղվում է անմիզապահությամբ տառապող մարդկանց համար ապրանքների արտադրությամբ, ֆեշն-գովազդ է թողարկել ներքնազգեստի նոր հավաքածուի համար: Sihouette Noir գիծը սովորական սպիտակեղեն է հիշեցնում:
Նոր արտադրանքը գովազդելու համար ընկերությունը ֆոտո և վիդեո է նկարահանել Victoria’s Secret-ի հրեշտակների ոճով՝ մեջքի ետևում թևերով: Այդպիսի պաստառներ են հայտնվել Օքսֆորդ-սթրիթ փողոցի ավտոբուսի կանգառներում, Լոնդոնում:

Նախքան գովազդային արշավի մեկնարկը, ապրանքանիշը լայնածավալ հարցում է անցկացրել կանանց շրջանում, որը ցույց է տվել, որ աղջիկները հարմարավետ և գեղեցիկ ներքնազգեստում իրենց ավելի վստահ ու գրավիչ են զգում:

Ընկերության ապրանքանիշի թրեյնինգ մենեջեր Աննա Մակքրորիի խոսքերով, նոր հավաքածուն ստեղծվել է, որպեսզի անմիզապահությամբ տառապողներն իրենց հարմարավետ և վստահ զգան:










































