Երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում։ Նմանատիպ միջոցառում է կազմակերպվել նաև Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ տեղի Հայկական միության ջանքերով։ Այդ առիթով զբոսայգի են այցելել զոհերի հիշատակը հարգող շատ քաղաքացիներ, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման հարցին անտարբերությամբ չնայող հայ և այլազգի հյուրեր։ Ծաղկադրման և մոմավառության արարողությանը ներկա են գտնվել նաև քաղաքացիներ Ալիկանտեի մերձակա՝ Էլդա, Էլչե, Բենիդորմ, Բիենա, Բիա Խոյոսա քաղաքներից, ինչպես նաև հյուրեր այլ երկրներից՝ Մուրսիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
Այգում ելույթ են ունեցել Ալիկանտեի կիրակնօրյա դպրոցի սաները։ Հնչել է «Ադանայի ողբը» երգը, բանաստեղծություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:












































