ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վստահ է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր մտցնելը կարող է վտանգ սպառնալ Եվրոպայի համար, հայտնում է Reuters-ը:
«Այն, ինչ անում է Ռուսաստանը հիմա, խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: Դա վտանգ է ստեղծում Եվրոպայի խաղաղության ու անվտանգության համար»,- ընդգծել է Ռասմուսենը:
Դրա հետ կապված՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին ու միջազգային հանրության մյուս անդամներին՝ միջոցառումներ ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակը նորմալացնելու ուղղությամբ:
«Մասնավորապես կոչ եմ անում Ռուսաստանին թուլացնել լարվածությունը»,- նկաատել է Ռասմուսենը՝ հավելելով, որ Մոսկվան պետք է հրաժարվի սպառնալիքից ու զինված ուժի կիրառումից:











































