Saturday, 08 06 2024
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24

Ադրբեջանն ու ԵՄ-ն հնարավոր է մայիսի 13-ին փաստաթուղթ ստորագրեն․ Հայաստանը պետք է ԵՄ-ի առջև բացահայտ պահանջ դնի

Ադրբեջանը հայտարարում է, որ իր և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին։ Այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այս առիթով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ին հարցեր ուղղելու տեսքով՝ արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին, արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ: Աշոտյանն իր գրառման մեջ նշում է, որ ամիսներ շարունակ այս հարցերը բարձրացրել, բայց պատասխան չի ստացել։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց, որ թեպետ ստորագրման մասին վերջնական ինֆորմացիա տարածված չէ՝ Հայաստանին չպետք է շատ մտահոգի, թե փաստաթուղթը կոնկրետ երբ է ստորագրվելու, կարևոր է դրա բովանդակությունը։ «Մենք գիտենք, որ կա Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության գործընթաց։ Մենք էլ էինք բանակցում Եվրամիության հետ ու հասել էինք նրան, որ պետք է Ասոցացման համաձայնագիր ստորագրեինք, հետո ձևավորվեց քաղաքական մի այնպիսի իրավիճակ, որ մենք ստիպված եղանք փոխել մեր կարծիքն ու այլ փաստաթղթի շուրջ բանակցել։ Այժմ կարևոր է ֆիքսել, որ կա գործընթաց, որին մենք պետք է ուշադիր հետևենք ու պահանջատեր լինելենք, որ Եվրամիություն-Ադրբեջան ստորագրվելիք փաստաթղթի մեջ Արցախի հարցի հետ կապված ձևակերպումները չհակասեն Եվրամիության այն դիրքորոշմանը, որը ամրագրված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյոք կա՞ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տեղեկատվություն մատուցելու պակաս, մեր զրուցակիցն ասաց. «Գուցե իրենք ունեն ներքին ինֆորմացիա, բայց հանրությունը տեղեկություն չունի և իրավունք ունի իր մտահոգությունը հայտնել։ Շատ քաղաքական ուժեր, որոնք անդամակցում են տարբեր եվրոպական քաղաքական ընտանիքներին, գուցե ներքին տեղեկություններ են ստանում, որ կա գործընթաց, որում խնդիրներ կան։ Եթե նրանք այդ մասին բարձրաձայնում են՝ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք։ Նույն արտաքին գործերի նախարարությունը կարող է շատ հանգիստ ասել, որ իրենք ունեցել են այսպիսի տեղեկություններ։ Պետք է բացահայտ Եվրամիության առջև պահանջ դնենք, որ իրենք չեն գնա այնպիսի քայլերի, որոնք կվնասեն Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին»։

Թևան Պողոսյանը շեշտեց. «Եվրամիությունն ու Ադրբեջանն ունեն իրենց շահերը և համագործակցում են։ Անկախ նրանից՝ այդ թուղթը կլինի, թե ոչ, Եվրամիությունը մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է՝ առնվազն էներգետիկ անվտանգությունը Եվրամիությանն օժանդակելու և նպաստելու հարցում։ Մենք կարո՞ղ ենք այլ առաջարկ անել Եվրամիությանը, որ ինքը Ադրբեջանի հետ ընդհանրապես չշփվի, գուցե՝ ոչ։ Բայց կարող ենք ժողովրդավարությունն իբրև գործիք օգտագործել։ Պետք է հասկանանք, որ մենք մեր շահերը պետք է պաշտպանենք ու ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր շահերին վնասներ չհասցվեն։ Այնպես չէ, որ իրենց հարաբերությունները նոր են սկսվել, մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անելու, որ դրանք ապագայում մեր շահերին վնասներ չհասցնեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում