Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը պատրաստվում է երկրի տարածքում երկու ուսումնական հաստատություն բացել, որտեղ կուսանեն ավարտական վկայական չստացած մեծահասակները, հաղորդում է Le Point-ը:
Ինչպես նշվում է, «զբաղվածությանն աջակցող մասնագիտական առաջնորդության ինստիտուտներ» կբացվեն Քլիշի-սու-Բուաում և Վալենսիայում: Բրիջիտ Մակրոնը կգլխավորի դասախոսական կոմիտեն: Ֆրանսիայի նախագահի կինը նաև ֆրանսերեն լեզու կդասավանդի, քանի որ համապատասխան փորձ և կրթություն ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիջիտ Մակրոնը որոշել է նկարահանվել սերիալում:










































