Thursday, 18 06 2026
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ

Քաղաքական աբսուրդի իդիլիան

2008 թվականի Մարտի 1-ի ծանր բեռով իշխանության եկած Սերժ Սարգսյանին վեց տարիների ընթացքում հաջողվեց ստեղծել ներքաղաքական գրեթե իդեալական մի վիճակ. իդեալական՝ իր համար, իհարկե, ոչ թե պետության և հասարակության: Այդ իդեալական վիճակի գլխավոր հատկանիշը այն է, որ Սերժ Սարգսյանը կարողացավ հանրությանը առարկայորեն ցույց տալ, որ քաղաքական դաշտն ամբողջությամբ ավելին չարժե, քան ինքն ու իշխանությունը:

Եվ այդպիսով Սերժ Սարգսյանը մեջտեղ բերեց «ոչ մի տարբերության» իսկապես ազդեցիկ թեզը, որի շնորհիվ հասարակական անտարբերության մի այնպիսի միջավայր է ձևավորվել, որը թույլ չի տալիս մտածել անգամ քաղաքական որևէ արդյունավետ տեխնոլոգիայի և գործընթացի մասին: Դրա համար, քաղաքական տվյալ ուժը նախ պետք է ցույց տա, որ ինքն ավելին է, քան Սերժ Սարգսյանը, որ կա իր և նրա միջև տարբերություն: Իսկ դա անելը ներկայումս չափազանց բարդ է այն պարզ պատճառով, որ նոր քաղաքական ուժի, տարբերվող քաղաքական ուժի դեմ Սերժ Սարգսյանն արդեն մենակ չէ՝ նրա հետ է քաղաքական գրեթե ամբողջ դաշտը, քանի որ այդ ուժերն էլ, ի դեմս նորի, տարբերվողի, տեսնում են իրենց դիրքերին վտանգ:

Ովքեր են ներկայումս Սերժ Սարգսյանի հակառակորդները: Դրանք ուժեր են, որոնք կարճ կամ երկար ժամանակով գործակցել են հենց նույն Սերժ Սարգսյանի հետ: Հայ հեղափոխական դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ իշխող կոալիցիայում է եղել մի քանի տարի: Նույնը՝ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ևս տարիներ շարունակ եղել է ՀՀԿ-ի իշխանական գործընկերը: Հայ ազգային կոնգրեսը մի ժամանակ երկխոսում էր ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ, և այդ ժամանակաշրջանում Կոնգրեսը քննադատում էր ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք մի տեսակ խանդով էին նայում այդ երկխոսությանը՝ դրանում տեսնելով իրենց դեմ հնարավոր ոտնձգության վտանգ: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտավախություն ունեին, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվել Կոնգրեսի հետ և նրա հետ կիսել իշխանությունն ու զգալիորեն չեզոքացնել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կարիքը իրենց տեղերում:

Ահա այդ ուժերին դարձնելով իր տարբեր ժամանակի և բնույթի պարտնյորները՝ Սերժ Սարգսյանն իրեն ապահովագրեց նրանց հակառակորդությունից, և այժմ այդ հակառակորդությունը նրան ընդամենը հնարավորություն է տալիս աշխարհի «հարցնողներին» ասելու, թե տեսեք ինչպես եմ ես Հայաստանում անշեղորեն ժողովրդավարություն կառուցում: Ընդ որում, դա են հաստատում նաև երեկվա հանրահավաքի ծայրահեղ կարգախոսները: Եվ ինչով դա Սերժ Սարգսյանի կառավարման գովազդ չէ, որքան էլ որ Կոնգրեսը հռչակի «Սերժիկ մարդասպան» կարգախոսը::

Սա մի դրվագ է այն քաղաքական աբսուրդի, որ ձևավորվել է Հայաստանում, և որը իդեալական վիճակ է Սերժ Սարգսյանի, բայց, ցավոք, ո՛չ Հայաստանի համար:

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում