Օդերևութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արևելքի տարածաշրջան): Ապրիլի 25-ին այս մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տարածաշրջանի օդերևութաբանական ծառայությունը:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ մթնոլորտում ամենամեծ քանակությամբ էլեկտրական պարպումներ են տեղի ունեցել Ստորին Հռենոսի (13.9 հազար) և Վերին Հռենոսի (8.4 հազար) դեպարտամենտներում: Բնական երևույթները շենքերի հրդեհների պատճառ են դարձել Բիշայմ, Էլիսայմ և Իպսայմ քաղաքներում: Միտելբերգհայմ քաղաքում քամին պոկել-տարել է տեղի դպրոցի կղմինդրը:
Փոթորիկը նաև տապալել է տասնյակ ծառեր՝ խախտելով ավտոմոբիլային երթևեկությունը: Տարերքի զոհերի մասին տեղկատվություն չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Près de 22 000 éclairs ont frappé l'Alsace hier dont cet impact capturé sur la commune de Blaesheim par notre équipe, tombant en plein champ non végétalisé avec forte incandescence au point d'impact ! Danger en terrain dégagé sous l'orage ! @EAVPHR @F3Alsace @bleualsace #meteo67 pic.twitter.com/ZMxDbvxzCw
— ATMO-RISK (@atmorisk) April 25, 2019



































