Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատման չի ձգտում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանել իրեն։ Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը Նյու Յորք է ժամանել Բազմակողմանիության և դիվանագիտության օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելու։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող քաղաքականությունը մշակողները նրա հետ համաձայնեցված լուծում գտնել չեն ցանկանում։
《Բայց թույլ տվեք ինձ ասել՝ Իրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանվել》,-ընդգծել է Զարիֆը։
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը ևս Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն նրան կարող են ներքաշել դրանում։










































