Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվում է Դավիթ Ավետիսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ավետիսյանը 2013 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 17-ի սահմաններում մարզի Ակունք գյուղում բնակվող աներոջ՝ Գնել Հակոբյանի տուն է գնացել, տան գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ նախապես իր հետ բերած հեղուկ վառելանյութը լցրել է տան հյուրասենյակի հատակի տարբեր հատվածներում և կրակայրիչով կրակ է տվել: Բռնկված հրդեհից վնասվել է Գնել Հակոբյանին պատկանող տունը և ոչնչացվել է տան գույքի մի մասը:
Տուժողին պատճառվել է 3 միլիոն 783 հազար դրամի գույքային վնաս:
Դավիթ Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա խափանման միջոցը կալանավորումն է: