Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 12:00-ին (Կիևի ժամանակով), կանցկացվի ժողովրդական վեչե: Այս մասին գրում է Korresponden.net-ը:
«Ժողովրդական վեչեն նվիրված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը և կանցնի «Ուկրաինան և Ղրիմը միասնական են» կարգախոսի ներքո: Վեչեին հրավիրում են մասնակցելու բոլոր ոչ անտարբեր կիևցիներին, մայրաքաղաքի հյուրերին և Մայդանի ակտիվիստներին»,- նշվում է հաղորդագրությունում:








































