«Պետք է փաստել, որ Թուրքիայում ժխտողական քաղաքականության հիմնային փոփոխություն չկա, և պետությունն ու իշխանությունը շարունակում են ժխտողական քաղաքականությունը»,- Ծիծեռնակաբերդում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է անկեղծ լինել և արձանագրել, որ դրա վրա ազդելու մեծ հնարավորություններ և ռեսուրսներ մենք չունենք. «Բայց ունենք այլ միջոցներ. խոսելու ոչ թե Թուրքիայի պետության հետ, այլ Թուրքիայի հասարակության, նաև՝ միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու, բայց և չկենտրոնանալու միայն դրա վրա»:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ թեև պետական մակարդակում Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխություններ չկան, սակայն կան ոլորտներ, որոնցում ոչ միայն կան հարաբերություններ, այլև շարունակվում են:
Թուրքագետը կարևոր է համարում հայկական կողմից հղված մեսիջը առ այն, որ Հայաստանը առանց նախապայմանների պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ պատրաստել. «Սակայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը որոշվում է ոչ այնքան Երևանում և Անկարայում, այլ նաև որոշակիորեն՝ Բաքվում»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: