«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի խնդիրն է, այլև համայն հայության, նրա պատվի խնդիրն է։
«Քիչ ժամանակ է մնացել, որ Թուրքիան իր այդ ոճրագործության պատասխանն ամբողջ աշխարհի առջև տա։ Դա, ասենք, այնպիսի բան է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, քանի տարի էլ անցնի, մենք տեսում ենք, որ այս հարցն ավելի շատ է քննարկվում։ Որտեղ ներկայացնում ենք, այդ երկրի խորհրդարանները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայն պետք է պատասխան տա, տարածքային, ֆինանսական և բարոյական փոխհատուցմամբ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը։