Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Շահբազյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն` հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահբազյան փողոցի Ռ. Մ.-ին պատկանող թիվ 32 տանը տեղի է ունեցել փայտե ինքնաշեն վառարանի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, իսկ տան պատերին առաջացել են ճաքեր:








































