Ուկրաինայի տարածքում 2013-ի նոյեմբերի 30-ից ի վեր 94 մարդ է զոհվել՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Փետրվարի 18-ից զոհվել է 83 մարդ, ընդհանուր առմամբ Կիևում զանգվածային անկարգությունների մեկնարկից ի վեր՝ 2014-ի նոյեմբերի 30-ից, զոհվել է 88 մարդ: Երկրի տարածաշրջաններում քաղաքացիական դիմակայության ակցիաների մասնակիցների շարքում գրանցվել է մահվան 6 դեպք, երկուսը՝ Ղրիմի ինքնավար հանրապետությունում, երկուսը՝ Խմելնիցկի մարզում, երկուսը՝ Չերկասի մարզում»,-ասվում է հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի կեսերից Կիևում բուժհաստատություններ է դիմել 900 տուժած, նրանցից 606-ը հոսպիտալացվել են, 242-ը դեռևս բուժվում են:








































