Ուկրաինան դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ խնդրելով «ամենայն լրջությամբ» վերաբերվել երկրում ստեղծված իրավիճակին և ընդունել միջոցառումներ՝ «իրադարձությունների վտանգավոր զարգացումը» կանխելու համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված ԱԽ փակ հանդիպման արդյունքներով:
«Մենք ՄԱԿ ԱԽ-ին խնդրել ենք ամենայն լրջությամբ վերաբերվել Ուկրաինայի իրավիճակին և միջոցառումներ ձեռնարկել՝ մեզ օգնելու համար, որպեսզի կանխենք երկրում իրադարձությունների վտանգավոր զարգացումը»,- Սերգեևի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:











































