Անդրադառնալով բարձրագույն կրթության և աշխատաշուկայի հարաբերություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ տարիներ առաջ մոդայիկ էին տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետները, ապա նշեց, որ 22 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները կարող են սովորել օտար լեզու և բարձրագույն կրթություն, ինչն էլ պահանջվում է իրենցից:
Վարչապետը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին հարցրեց, թե արդյոք դիպլոմը ձեռքին դուրս եկող բոլոր մարդիկ ունեն պատշաճ կրթություն, գիտելիք, հմտություններ, ինչին ի պատասխան դեկան Հայկ Սարգսյանը խոստովանեց, որ իրենց շրջանավարտները չեն բավարարում այդ երեք պահանջներին:
«Ունենք շատ լավ ուսանողներ, որոնք կրթությունը շարունակում են լավագույն համալսարաններում՝ Հարվարդում, եվրոպական համալսարաններում, բայց մեր ակադեմիական կրթությունը դեռևս թույլ չի տալիս ունենալ լավ հմտություններ: Պատճառը պրակտիկայի, մի շարք կոմպոնենտների բացակայությունն է»,- ընդգծեց դեկանը:









































