Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Արդյո՞ք ավելի ճիշտ չէ, որ հիմա մեր երկիրը տրամադրի այդ փոխհատուցումը, և մենք չունենանք ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռներ»,- դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նախարարի խոսքով՝ մեզ համար չափազանց կարևոր են այն դիրքորոշումները, որոնք հնչելու են Եվրոպական դատարանի վճռով. «Սրանք մեր երկրի իրավունքի զարգացման և այս մարդկանց իրավունքների պաշտպանության համար չափազանց կարևոր են»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































