Սիմֆերոպոլում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին ռուսական անձնագրեր կբաժանեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ-ն:
«Սիմֆերոպոլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանին հանձնարարվել է «Բերկուտի» զինյալներին ռուսական անձնագրեր բաժանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ղրիմի ղեկավարությունները պայմանավորվել են «Ղրիմի Ինքնավար Հանրապետության համար Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ»: Նշվում է, որ օգնության ծավալը հաջորդ շաբաթ կորոշվի:






































