ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի ղեկավարությանը կոչ են արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետևել ՄԱԿ-ում արձանագրված իր միջազգային պարտականություններին և զերծ մնալ մեկ այլ պետությանն ուղղված սպառնալիքներից կամ ռազմական միջամտությունից»,-ասել է Քարնին:
Նրա խոսքերով`Ռուսաստանի`Ուկրաինայի գործերին խառնվելը «մեծ սխալ կլիներ»:








































