Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ․ պաշտպանական թիմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի և խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից, միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, և այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին՝ ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, նշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված նմանատիպ ենթադրյալ հանցագործությունների բացահայտումն առավել դժվարություններ է առաջացնում, երբ դրանք կապվում են բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցրած անձի անվան հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ՝ 1994 թ․ ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ: Նշված հանգամանքները վկայում են Հայաստանի Հանրապետությունում ունեցած նրա ազդեցության և կապերի մասին:

Ստացվում է, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է:

Այս փաստը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում