Thursday, 18 06 2026
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանի գործունեությունը` դիվանագիտական սկանդալի պատճառ. դեսպանն ակնհայտ բիզնես շահեր է ցուցաբերում

Ռուսաստանում ՀՀ դեսպան Տողանյանի գործունեությունը առաջիկայում կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ։

Խոսքը վերաբերում է Մոսկվայում գործող հայտնի «Արմենիա» տաղավարին, որտեղ ցուցադրվում և վաճառվում է հայկական ամեն ինչ՝ սկսած ուտելիքներից, գյուղմթերքից, վերջացրած խմիչքներ, գորգեր, զարդեր ու այլ հայկական ապրանքներ։ Այս տաղավարը գործում է շատ երկար տարիներ՝ սկսած 2002 թվականից։ Անհատ անձինք տաղավարում վարձակալած տարածքներում գործունեություն են ծավալում, սակայն հեղափոխությունից հետո՝ մասնավորապես հոկտեմբեր ամսին, Հայաստանը դիվանագիտական խողովակներով ռուսական կողմին տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական կողմից օպերատորի փոփոխություն կատարել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ ВДНХ) տարածքում ՀՀ ցուցահանդեսաառևտրային կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագրում։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմից տեղեկացրել են, որ մասնավոր ընկերություն հանդիսացող հին օպերատորը փոխարինվում է պետականով, ոչ ավելի, ոչ պակաս՝ ՀՀ դեսպանատնով։ Այսինքն՝ «Արմենիա» տաղավարի կառավարմամբ այլևս պետք է զբաղվի Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը։ Ուշագրավ է, սակայն, որ Վիեննայի կոնվենցիան հստակ սահմանում է, որ դիվանագիտական հաստատությունը չպետք է իրականացնի որևէ տնտեսական գործառույթ։ Այս փաստը Հայաստանի արտգործնախարարությանը հիշեցրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, երբ Հայաստանից նրանց տեղեկացրել են, որ ֆորմատի փոփոխություն են պատրաստվում անել։

Մեզ հասած տեղեկություններով, որը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Արմենիա» տաղավարի գործադիր տնօրեն Տիգրան Քոսյանը, տաղավարի ձևաչափի փոփոխությամբ, այն դեսպանատան կառավարմանը հանձնելով առավելապես շահագրգռված է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որն այս հարցերը փորձում է լուծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Գասպարյանի միջոցով, որը Տողանյանի մտերիմ ընկերներից է։

«Արմենիա» տաղավարը ստեղծվել է միջպետական որոշումներով և արձանագրություններով 2002 թվականին, իսկ այնուհետև նրա գործունեությունն էլ ավելի է օրինականացնել 2011 թվականին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով։ Սակայն հիմնադրման օրվանից ՀՀ կառավարությունը մեկ լումա անգամ չի ծախսել բյուջեից։ Կիրառվել է պետական գործընկերության պարզ մոդել, որտեղ պետությունն իր դերը սահմանափակել է առաքելության երաշխավորի և բարոյական աջակցի գործառույթներով։ Նախաձեռնությամբ հանդես են եկել բացառապես մասնավոր ընկերություններ և անհատ ձեռներեցներ, որոնք որոշում կայացրին սեփական ուժերով կազմակերպել Հայաստանի պետությանն արժանավայել հարթակ նորանկախացած երկրի ապրանքների և ծառայությունների խթանման նպատակով։ Կոնկրետ ես տաղավարում զբաղվում եմ խմիչքների տեսականու՝ գինիների ցուցադրությամբ և վաճառքով։ Բոլորը ինձ ճանաչում են, գիտեն, թե ինչ որակի ապրանք է այդ տաղավարում։ Ընդ որում՝ նշեմ, որ սկզբնական շրջանում, երբ տարածքը հատկացրին տաղավարների համար, այն անմխիթար վիճակում էր, համարյա քարուքանդ մի տարածք էր։ Մենք մեր անձնական ներդրումներով, մեր ունեցածը վաճառելով՝ տաղավարը նորոգեցինք, դարձրինք բոլոր ստանդարտներին համապատասխան, ներկայումս էլ պատրաստվում ենք վիրտուալ տաղավարներ ստեղծել։ Առաջին օրերի մեր անձնազոհությամբ մենք չէինք ակնկալում Հայաստանի իշխանությունների շնորհակալությունը։ Ուղղակի համոզված էինք, որ պատմական այդ պահին մեր ներդրումը չափազանց անհրաժեշտ էր տնտեսապես բարդ վիճակում գտնվող մեր հայրենիքին։ Ահա սա էր այն գլխավոր դրդապատճառը, որ մեզ ստիպեց նյութական ներդրումներ կատարել հեռավոր ապագայի կտրվածքով մի քանի տասնամյակների հաշվարկով, ինչը, ի դեպ, այդ տարիներին աննախադեպ գործելաոճ էր բիզնեսի աշխարհում»,-ասաց Քոսյանը՝ հավելելով, որ շատ կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվեց ոչ միայն վերականգնել հայկական կոնյակների բարձր վարկանիշը ռուսաստանյան շուկայում, այլև ներմուծել բացառապես նոր ապրանքանիշեր այնպիսի բարդ տեսակների համար, ինչպիսին գինին է, պանիրը, պահածոյացված ապրանքատեսակները և անգամ ձկնեղենը։ «Տաղավարի միջոցով հայկական արտադրության ապրանքների իրացման տարեկան ծավալը կազմում է 8-10 մլն ԱՄՆ դոլար։ Մեր գործունեության շնորհիվ աշխատատեղեր են ստեղծվել Ռուսաստանում բնակվող բազմաթիվ հայ ընտանիքների համար։ Մեր գործունեության լավագույն գնահատականը դա, նախ և առաջ, Ռուսաստանի շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության չափազանց բարձր մակարդակն է։ Այս պահին Ռուսաստանի բնակավայրերում հայկական ապրանքները նույն չափ հասանելի են ինչպես Հայաստանում»,- ասաց Քոսյանը՝ հավելելով, որ երբ պատրաստվում էինք իրագործել տաղավարի արդիականացման իրենց ծրագիրը, պարզվեց, որ արդեն դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ «որոշ լուրջ պաշտոններ զբաղեցնող մի քանի անձինք իրենց սեփական նեղ շահերի սպասարկման նպատակով մտադրվել են արդեն փոխանցել տաղավարը նոր տերերին»։ «Հոկտեմբերի 11-ը դիվանագիտական տխրահռչակ նոտան սեփականության զավթման և տնտեսական իրավունքների ոտնահարման մեկնարկ է։ Նոյեմբերի 2-ին վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը տաղավարի խորհրդի գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն մերժեց ներկայացված արդիականացման ծրագիրը՝ դրանով վերջ դնելով կառավարության հետ մեր երկխոսությանը՝ հայտարարելով, որ չի տեսնում որևէ կոնցեպցիա նրանում։ Եվ սա այն դեպքում, որ տաղավարի արդիականացման նախագիծը մշակվել էր Ռուսաստանում և Հայաստանում պրոֆեսիոնալ մեծ հեղինակություն վայելող ընկերությունների կողմից։ Նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանում ողջ թափով անցկացվում էր նախընտրական պայքար, Մոսկվայի բարձրաշխարհիկ կենտրոններից մեկում, որը պատկանում է տաղավարի հավակնորդ կազմակերպությանը, վարչապետի խորհրդական Գասպարյանը և դեսպան Տողանյանը հայտարարեցին, որ արդեն կա որոշում անցկացնելու տենդեր։ Փաստացի, սա նշանակում է, որ Հայաստանի ժողովրդի ծառաներ հանդիսացող այս բարձրաստիճան պաշտոնյաները, առանց տաղավարում ներգրաված տնտեսական սուբյեկտների գործունեության անհրաժեշտ աուդիտի և իրավատնտեսական հիմնավորման, կազմել են պաշտոնական արձանագրություն։ Եվ կապ չունի, որ տաղավարի տնտեսվարողները գործում են համաձայն մի համաձայնագրի, որն ուժի մեջ է առնվազն 25 տարով։ Դա երևի աննշան մանրուք է այն մարդկանց համար, որոնք արդեն օր առաջ ճաշակում են ուրիշի աշխատանքի պտուղները անհատույց զավթելու բերկրանքը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տիգրան Քոսյանի խոսքերով, սակայն, այս ճանապարհով տնտեսական վեճը տեղափոխվելու է Ռուսաստանի դատական մարմիններ, քանի որ իրենք գրանցված են որպես ռուսաստանյան տնտեսական սուբյեկտներ, պաշտպանված են ռուսաստանյան օրենսդրությամբ և պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները։ «Իրենց թվում է, որ հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը բավարար կլինի, որ տաղավարում ներգրաված բազմաթիվ տնտեսվարողներ հոժարակամ՝ սկուտեղի վրա մատուցեն այն ամենը, ինչ ձեռք են բերել 15 տարվա ընթացքում։ Պետք չէ այդքան թերահավատ լինել սեփական իրավունքները պաշտպանելու մեր վճռականության մեջ»,- ընդգծեց Քոսյանը։

Մեր զրուցակիցների խոսքերով՝ այս պահին տաղավարի գլխավոր հավակնորդը մի ոչ անհայտ ընկերություն կամ ընկերությունների խումբ է, որը, այսպես կոչված, էլիտար ծառայություններ է մատուցում Ռուսաստանի օլիգարխիկ և նրա մոտ կանգնած շրջանակներին։ Այս տնտեսական սուբյեկտը մեծ նվաճում է արձանագրել սպասարկման բնագավառում՝ բավարարելով հաճախորդների ցանկացած քմահաճույք։ Ըստ նախնական տվյալների՝ այս պատվիրատուն պատրաստ է ներդնել ցանկացած գումար, որը կպահանջի տաղավարի նոր պաշտոնական օպերատորը՝ ՀՀ դեսպանատունը՝ որպես տենդերին մասնակցելու պայման։ Ավելին, նա պատրաստ է հրաժարվել տաղավարում իրականացվող առևտրական գործարքներից և վերածել տաղավարը զուտ ցուցահանդեսային ֊թանգարանային սրահի։ «Ֆանտաստիկ առաջարկ է, եթե, իհարկե, կառավարությանն այնքան էլ չի հետաքրքրի, թե որն է այս «անվճար պանրի» իրական գինը, կամ ինչ վերջնական ճակատագիր է սպասվում հայկական ապրանքների և ծառայությունների ձևաչափին»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, «Արմենիա» տաղավարում գործունեություն ծավալող անհատներն ու առանձին կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետին՝ խնդրելով հնարավորինս շուտ միջամտել և կանխել պաշտոնյա անձանց կամայական գործողություններով սկսված վտանգավոր զարգացումները և խնդիրը տեղափոխել բաց և օրինական դաշտ։ Իսկ եթե այդ հարթության վրա խնդիրը չլուծվի, ապա նրանք պատրաստ են գնալ դատական ճանապարհով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում