Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ սա Համայնք-խորհրդարան-կառավարություն արդյունավետ կապի դասական օրինակ է: «Մեզանից ոչ մեկը ամենագետ չէ, և մենք հաջողությունների ենք հասնում մեր համատեղ ջանքերի արդյունքում»,- ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց, որ հետագայում ևս համապատասխան համայնքները ներգրավված լինեն աշխատանքներում:
Մանրամասները՝ տեսանյութում:



































