Իտալիայի ընտրանու դեմ ընկերական խաղից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բարձր գնահատականի է արժանցրել մրցակցին:
Մասնագետը նշել է, որ իտալացիները կարող են լուրջ դիմակայություն ցուցադրել: Հիշեցնենք` թիմերի հանդիպումը կկայանա մարտի 5-ին:
«Իտալիայի ընտրանին աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Թիմի կազմը հիմնվում է «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստների վրա: Նախորդ անգամ` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում և Եվրոպայի առաջնության եզրափակիչում իտալացիների դեմ բավականաչափ բարդ խաղ ընթացավ: Որոշ դրվագներում նրանք գերազանցում էին մեզ»,- ասել է մասնագետը:








































